Ցինկի սուլֆատ

Ցինկի սուլֆատ

Ցինկն  այն հիմնական միկրոտարրերից մեկն է, որն անհրաժեշտ է բույսին արդյունավետ աճի համար: Այն մետաբոլիկ ռեակցիաների ֆերմենտների հիմնական բաղկացուցիչ տարր է: Ցինկը մեծ դերակատարում ունի բույսերում ազոտի փոխանակման գործընթացներում, որի պատճառով ցինկի պակաս ունեցող կուլտուրաներում սպիտակուցների քանակությունը ավելի ցածր է: Ցինկի անբավարարության նախանշանները տարբեր են՝ կախված բույսի տեսակից, բայց հիմնական հատկանիշը տերևների հյուսվածքների գծավորումն է՝ բողբոջման 2-3 շաբաթվա ընթացքում: Ցինկի անբավարարությունը բացասական ազդեցություն է ունենում նաև բույսի  բերքատվության և համային հատկանիշների վրա: Ցինկի սուլֆատը լավ լուծվում է ջրում և ամենալայն կիրառությունն ունի որպես ցինկի  աղբյուր:

Պարկեր` 25 կգ