Պղնձի սուլֆատ

Պղնձի սուլֆատ

Պղնձի սուլֆատը կապույտ, հատիկավոր փոշի է, որն օգտագործվում է ինչպես որպես պարարտանյութ, այնպես էլ որպես ֆունգիցիդ: Կիրառվելով պղնձի անբավարարություն ունեցող հողերում՝ պղնձի սուլֆատը հարստացնում է հողը, բույսերին ապահովում է աճի համար անհրաժեշտ սննդարար նյութերով: Պղնձի անբավարարության դեպքում երիտասարդ բույսերի մոտ զարգանում է քլորոզ, տերևները դեղնում են՝ քլորոֆիլի պակասի պատճառով: Պղնձի անբավարարությունը կարող է հանգեցնել բույսի աճի դադարեցման կամ անկանոն աճի. երիտասարդ բույսերը կարող են պարզապես մահանալ: Պղինձը ազդում է բույսերում շաքարի մակարդակի վրա՝ բարելավելով պտղի համը: Պղնձի ազդեցությունը հատկապես կարևոր է հապալասի, լոլիկի, ձմերուկի,  սոխի, հազարի, բազուկի, գազարի, կաղամբի, սմբուկի, նեխուրի և սպանախի համար:

Պարկեր` 25 կգ