Նատրիումի մոլիբդատ

Նատրիումի մոլիբդատ

Նատրիումի մոլիբդատը ջրում ամբողջովին լուծելի, բյուրեղային պարարտանյութ է` մոլիբդենի բարձր պարունակությամբ: Բույսի նորմալ աճի համար մոլիբդենն անհրաժեշտ է շատ փոքր քանակություններով, սակայն այն կենսական կարևորություն ունի բույսի մի շարք ֆունկցիաների կարգավորման համար: Մոլիբդենն ազոտը վերածում է նիտրիտի, այնուհետև՝ ամոնիումի, որն օգտագործվում է բույսի կողմից ամինաթթուների սինթեզի համար: Բույսերը մոլիբդենն օգտագործում են նաև անօրգանական ֆոսֆորն օրգանական ձևի վերածելու համար: Մոլիբդենի պակասի նկատմամբ հատկապես զգայուն են լոբազգիներն ու որոշ բանջարեղենային մշակաբույսեր, ինչպիսիք են օրինակ, ծաղկակաղամբը, լոլիկը, կանաչ բանջարեղենը: Մոլիբդենային պարարտանյութերը զգալիորեն նպաստում են նշված մշակաբույսերի, ինչպես նաև կարտոֆիլի և ճակնդեղի բերքատվության բարձրացմանը, բարելավում արտադրանքի որակը, բարձրացնում սպիտակուցի պարունակությունը ոլոռի և սոյայի մեջ, պրոտեինի պարունակությունը՝ բազմամյա լոբազգի մշակաբույսերում և շաքարայնությունը՝ մրգերում ու հատապտուղներում:

Տարաներ՝ 1 կգ/5 կգ