Բազմաֆունկցիոնալ չափիչ սարքեր

Բազմաֆունկցիոնալ չափիչ սարքեր

Soeks Ecovisor F4 սարքը միաժամանակ 4 ֆունկցիա ներառող փոքր «լաբորատորիա» է:  Ecovisor F4-ի ժամանակակից և կատարելագործված տեխնոլոգիաներն ապահովում են բարձր արդյունավետություն, հեշտ ու հետաքրքիր աշխատանք և ճշգրիտ արդյունքներ:

Ecovisor F4-ը Ձեզ հնարավորություն է տալիս ստուգել Ձեր արտադրանքը (մրգեր, բանջարեղեն) և իրական թվերով տեսնել դրա բարձր որակը:

Նիտրատների պարունակության վերլուծություն

Soeks Ecovisor F4 սարքը հնարավորություն է տալիս արագ և հեշտ չափել նիտրատների քանակությունը մրգերում և բանջարեղենում: Անհրաժեշտ է ընդամենը ցանկից ընտրել միրգը կամ բանջարեղենը, և սարքը թվերով ու գրաֆիկական պատկերներով ցույց կտա՝ արդյոք ամեն ինչ նորմայի սահմաններում է, թե ոչ (ի դեպ, ցանկը ներառում է նույնիսկ ամենաէկզոտիկ մրգերն ու բանջարեղենը):

Ecovisor F4-ը, կատարելագործված տեխնոլոգիաների շնորհիվ, նիտրատների քանակը չափում է մրգի կամ բանջարեղենի մի քանի կետերում միաժամանակ, ինչի շնորհիվ բարձրանում է արդյունքների ճշգրտությունը: Սարքը նաև թույլ է տալիս ստուգել նիտրատների քանակը սառեցված մրգերում և բանջարեղենում:

Ջրի որակի գնահատում

Ջուրը կյանք է տալիս, սակայն միայն այն դեպքում, երբ հենց այն չի հանդիսանում վտանգի աղբյուր: Ecovisor F4-ի օգնությամբ կարող եք որոշել ջրի կոշտությունը պայմանավորող իոնների ընդհանուր պարունակությունը: Թույլատրելի սահմանաչափի գերազանցման դեպքում սարքը զգուշացնում է ջրի հնարավոր վտանգավորության մասին: Արդյունքում, Դուք կարող եք ստուգել՝ պիտանի է արդյոք տվյալ ջուրը կիրառման համար, թե ունի հետագա ֆիլտրման կարիք:

Ռադիացիոն  ֆոնի  մակարդակի  գնահատում

Ecovisor F4-ը ներառում է նաև դոզիﬔտր, որի շնորհիվ կարող եք չափել և գնահատել  սննդամթերքից,  ջրից  և  այլ  առարկաներից ճառագայթման մակարդակը: Սարքի գործարկումից հետո  այն  անընդﬔջ ստուգում է ռադիացիոն  ճառագայթումը  և գրանցում  կուտակված դոզայի  չափը:  Եթե վերջինս  սահմանվածից  բարձր  է, Ecovisor-ն անպայման  ահազանգում  է  վտանգի  մասին:

Էլեկտրամագնիսական  դաշտերի բացահայտում

Մենք  շրջապատված ենք  էլեկտրական սարքերով  և մշտապես  գտնվում  ենք վերջիներիս  էլեկտրամագնիսական ճառագայթման  ազդեցության  տակ: Էլեկտրական  սարքերի  կուտակումը տանը և աշխատասենյակում ակտիվ էլեկտրամագնիսական  դաշտ է առաջացնում, ինչը բացասական ազդեցություն ունի մարդու առողջության վրա:

Ecovisor F4-ի օգնությամբ  կարող եք հեշտությամբ  չափել կենցաղային տեխնիկայի, համակարգչի և ցանկացած այլ էլեկտրական սարքերի շուրջ ստեղծված էլեկտրամագնիսական դաշտի հզորությունը և համապատասխան  միջոցառումներ ձեռնարկել:

Մենք առաջարկում ենք նաև Ecovisor F2 սարքը, որն իր մեջ ներառում է   նիտրատների պարունակության վերլուծության և ջրի որակի գնահատման ֆունկցիաները:

Ավելի մանրամասն կարդացեք այստեղ: