PH 3000- PH չափման ժամանակակից մեթոդ

PH 3000- PH չափման ժամանակակից մեթոդ

PH 3000-ը կատարելապես համապատասխանում է pH չափումներին ներկայացվող բոլոր խստագույն պահանջներին: Գելային պարունակությամբ և հատուկ մեմբրանային սենսորով զոնդը թույլ է տալիս հեշտությամբ չափումներ կատարել թե՛ հողում, թե՛ սուբստրատներում և թե՛ ջրային լուծույթներում: Դիմացկուն և պրակտիկ կաղապարը պաշտպանում է սարքը փոշուց և խոնավությունից: PH 3000-ը ունի ավտոմատ աստիճանավորման (կալիբրացիոն) համակարգ:

Կիրառությունը՝ pH չափում

  • ուղղակիորեն հողում և այլ սուբստրատներում
  • լուծույթներում

Տեխնիկական տվյալներ

  • չափման միջակայքը 0 – 14 pH
  • ճշտությունը 0.2 pH
  • աստիճանավորման համակարգը՝ երկաստիճան
  • զոնդը՝ հատուկ ապակյա, 3 կերամիկական մեմբրաններ
  • կաղապարը՝ ջրակայուն, դիմացկուն
  • լիցքավորումը՝ 9-վոլտանոց մարտկոց, 4000 չափում
  • չափսերը՝ 180 x 85 x 50
  • քաշը՝ 280 գրամ

Բաղադրիչ մասերը

  • pH 3000 չափիչ սարքը
  • հատուկ pH զոնդը
  • բուֆերային լուծույթներ 100-ական մլ, pH 4 և pH 7
  • բարձրորակ ալյումինե պատյան
  • օգտատերի գրքույկ՝ օպտիմալ pH արժեքների ցուցակով