EC 3000 – չափման ժամանակակից մեթոդ

EC 3000 - EC չափման ժամանակակից մեթոդ

EC 3000 էլեկտրահաղորդականության չափիչ սարքը բավարարում է գյուղատնտեսական չափիչ սարքերին ներկայացվող ժամանակակից բոլոր պահանջներին: Սա հուսալի և հեշտ օգտագործվող գործիք է՝ մաքսիմալ ճշգրիտ արդյունքերով: Բարձրորակ սենսորը պատրաստված է պլատինապատ օղակաձև էլեկտրոդներից, որոնք ապահովում են արդյունքի ակնթարթային արձանագրումը: Սարքը ներառում է նաև ջերմաչափ, որն ապահովում է չափումների ջերմային փոխհատուցումն` առավել ճշգրիտ արդյունքներ ստանալու համար:

Կիրառությունը՝ էլեկտրահաղորդականության չափում ջրային լուծույթներում

Տեխնիկական տվյալներ

  • չափման միջակայքը 0 – 200 մՍ
  • ճշտությունը ± 2 %
  • աստիճանավորման համակարգը՝ երկաստիճան 1.41 մՍ և 111.8 մՍ արժեքներով
  • զոնդը՝ հատուկ պլատինե սենսորներով
  • կաղապարը՝ ջրակայուն, դիմացկուն
  • լիցքավորումը՝ 9-վոլտանոց մարտկոց, 4000 չափում
  • չափսերը՝ 180 x 85 x 50
  • քաշը՝ 280 գրամ

Բաղադրիչ մասերը

  • EC 3000 չափիչ սարք
  • հատուկ EC զոնդ
  • ստուգիչ լուծույթներ 50-ական մլ, 1.41 մՍ և 111.8 մՍ արժեքներով
  • չափիչ բաժակ
  • բարձրորակ ալյումինե պատյան
  • օգտատերի գրքույկ՝ օպտիմալ EC արժեքների ցուցակով