PH 3000- PH չափման ժամանակակից մեթոդ
PH 3000-ը կատարելապես համապատասխանում է pH չափումներին ներկայացվող բոլոր խստագույն պահանջներին: Գելային պարունակությամբ և հատուկ մեմբրանային սենսորով զոնդը թույլ է տալիս հեշտությամբ չափումներ կատարել թե՛ հողում, թե՛ սուբստրատներում և թե՛ ջրային լուծույթներում: Դիմացկուն և պրակտիկ կաղապարը պաշտպանում է սարքը փոշուց և խոնավությունից: PH 3000-ը ունի ավտոմատ աստիճանավորման (կալիբրացիոն) համակարգ:
Կիրառությունը՝ pH չափում
- ուղղակիորեն հողում և այլ սուբստրատներում
- լուծույթներում
Տեխնիկական տվյալներ
- չափման միջակայքը 0 – 14 pH
- ճշտությունը 0.2 pH
- աստիճանավորման համակարգը՝ երկաստիճան
- զոնդը՝ հատուկ ապակյա, 3 կերամիկական մեմբրաններ
- կաղապարը՝ ջրակայուն, դիմացկուն
- լիցքավորումը՝ 9-վոլտանոց մարտկոց, 4000 չափում
- չափսերը՝ 180 x 85 x 50
- քաշը՝ 280 գրամ
Բաղադրիչ մասերը
- pH 3000 չափիչ սարքը
- հատուկ pH զոնդը
- բուֆերային լուծույթներ 100-ական մլ, pH 4 և pH 7
- բարձրորակ ալյումինե պատյան
- օգտատերի գրքույկ՝ օպտիմալ pH արժեքների ցուցակով