Երկաթի խելատ EDDHA 6%

Երկաթի խելատ EDDHA 6%
Oligo Optimum Iron -EDDHA 6% (4.0% o-o)

Van Iperen Oligo Optimum Iron EDDHA 6%-ը մեկ միկրոտարրի՝ երկաթի  բարձր պարունակությամբ և բարձր մաքրությամբ պարարտանյութ է: Այս պարարտանյութը փոշի չի առաջացնում և լուծվում է արագորեն ու ամբողջովին:
Երկաթի բարձր պարունակությունը նպաստում է քլորոֆիլի արտադրությանը:

  • Նպաստում է տերևային զանգվածի աճին, կանխարգելում է քլորոզը
  • Երկաթը 100%-ով խելատացված է և ամբողջությամբ հասանելի է ﬕնչև pH-ի 9 արժեքը
  • Կիրառելի է տերևային սնուցմամբ և ոռոգմամբ՝ բաց գրունտում և ջերմատներում
  • Չի պարունակում ամոնիում

Երկաթը կարևոր դեր ունի բույսերի ֆիզիոլոգիական կառուցվածքում: Երկաթի ատոմը բավականին արագ է օքսիդանում և վերականգնվում, այդ պատճառով երկաթի միացությունները հանդիսանում են էլեկտրոնների կրիչներ բիոքիմիական գործընթացներում: Այդ պրոցեսներն իրականանում են երկաթ պարունակող ֆերմենտների շնորհիվ, որոնք նաև կարևոր դերակատարում ունեն քլորոֆիլի բիոսինթեզում: Այս է պատճառը, որ երկաթի դեֆիցիտը բերում է ծանր հիվանդությունների, որոնցից առավել տարածվածը քլորոզն է: Քլորոզի նշաններն են՝ տերևների դեղնումը, աճի դանդաղումը, թերսնուցուցումն ու բերքի կրճատումը: Երկաթի խելատային ձևի առավելությունն այն է, որ այն առավել հեշտ ու արագ է կլանվում մշակաբույսերի կողմից: