Ամոնիումի քլորիդ

Ամոնիումի քլորիդ

Ամոնիումի քլորիդը բարելավում է արմատների ձևավորման պրոցեսը և ապահովում որակյալ բերք: Այն պարունակում է 25% ազոտ, որը շատ կարևոր է բույսերի աճի և զարգացման համար: Ազոտը մտնում է այնպիսի բարդ միացությունների կազմի մեջ, որոնցից ձևավորվում են սպիտակուցները: Այն բույսին հաղորդում է կանաչ գունավորում, նպաստում է տերևների և ցողունների աճին, երկարացնում ծաղկման տևողությունը: Ավելին, ամոնիումի քլորիդի կազմի մեջ մտնող քլորը նույնպես համարվում է կարևոր միկրոէլեմենտ, որը ներգրավված է ֆոտոսինթեզի գործընթացում, վերահսկում է կատիոնների հավասարակշռությունը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քլորը նվազեցնում է սնկային ինֆեկցիաների հետևանքները: Այնուամենայնիվ, կարևոր է նշել, որ քլորի ավելցուկը երիտասարդ տերևների մոտ կարող է հանգեցնել այրված եզրերի ձևավորմանը: Քլորի մակարդակի չափազանց բարձր լինելու դեպքում սածիլները լավ չեն արմատավորվում, իսկ սերմերը կարող են ընդհանրապես չծլել: Հետևաբար, սննդարար լուծույթը պետք է խստորեն համապատասխանի աճեցվող մշակաբույսերի առանձնահատկություններին՝ նկատի ունենալով դրանց պահանջը՝ վերը նշված տարրերի նկատմամբ:

Պարկեր՝ 25 կգ