EC 3000 - EC չափման ժամանակակից մեթոդ
EC 3000 էլեկտրահաղորդականության չափիչ սարքը բավարարում է գյուղատնտեսական չափիչ սարքերին ներկայացվող ժամանակակից բոլոր պահանջներին: Սա հուսալի և հեշտ օգտագործվող գործիք է՝ մաքսիմալ ճշգրիտ արդյունքերով: Բարձրորակ սենսորը պատրաստված է պլատինապատ օղակաձև էլեկտրոդներից, որոնք ապահովում են արդյունքի ակնթարթային արձանագրումը: Սարքը ներառում է նաև ջերմաչափ, որն ապահովում է չափումների ջերմային փոխհատուցումն` առավել ճշգրիտ արդյունքներ ստանալու համար:
Կիրառությունը՝ էլեկտրահաղորդականության չափում ջրային լուծույթներում
Տեխնիկական տվյալներ
- չափման միջակայքը 0 – 200 մՍ
- ճշտությունը ± 2 %
- աստիճանավորման համակարգը՝ երկաստիճան 1.41 մՍ և 111.8 մՍ արժեքներով
- զոնդը՝ հատուկ պլատինե սենսորներով
- կաղապարը՝ ջրակայուն, դիմացկուն
- լիցքավորումը՝ 9-վոլտանոց մարտկոց, 4000 չափում
- չափսերը՝ 180 x 85 x 50
- քաշը՝ 280 գրամ
Բաղադրիչ մասերը
- EC 3000 չափիչ սարք
- հատուկ EC զոնդ
- ստուգիչ լուծույթներ 50-ական մլ, 1.41 մՍ և 111.8 մՍ արժեքներով
- չափիչ բաժակ
- բարձրորակ ալյումինե պատյան
- օգտատերի գրքույկ՝ օպտիմալ EC արժեքների ցուցակով