Մոշ
Մոշենին բազմամյա, մինչև 1,5 մ բարձրությամբ թուփ է, ունի մեկ անգամ ծաղկող և վերածաղկող ձևեր: Ծաղկում է ամբողջ ամռան ընթացքում, իսկ պտուղները հասունանում են օգոստոսից: Բերքատվության շրջանը հնարավոր է երկարաձգել` մշակությունը կազմակերպելով ջերմատնային պայմաններում: Մոշենու վերածաղկող սորտերը բերքի են անցնում միևնույն տարվա ամռանը:
Մոշենու պտուղները պարունակում են շաքարներ, ֆլավոնոիդներ, դաբաղանյութեր, պեկտինային նյութեր, թթուներ:
Բուժման նպատակով օգտագործում են դեղաբույսի տերևները, պտուղները, որոշ դեպքերում` նաև արմատն ու ծաղիկները: