PHYTOSEIULUS PERSIMILIS

PHYTOSEIULUS PERSIMILIS

Phytoseiulus Persimilis-ը գիշատիչ տիզ է և լայն կիրառություն ունի փակ գրունտում բանջարաբոստանային մշակաբույսերի (քաղցր բիբար, վարունգ, լոլիկ, սմբուկ), հատապտուղների (ելակ) և դեկորատիվ բույսերի (գերբերա և վարդ) վնասակար տզերի դեմ պայքարում:
Մարմինի երկարությունը 0.5մմ է, գունավորությունը` կարմրա-նարնջագույնից մուգ կարմիր: Ձուն օվալաձև է, սպիտակ երանգի, 0.18-0.21մմ: Թրթուրները քիչ շարժուն են և չեն սնվում: Էգ գիշատիչը մեկ օրվա ընթացքում դնում է 2-6 ձու, իսկ կյանքի ընթացքում՝ մինչև 100 ձու: Կյանքի տևողությունը 20-25 օր է: Գիշատչի մոտ բացակայում է հանգստի փուլը. փակ գրունտի պայմաններում այն ակտիվ է ամբողջ տարվա ընթացքում: Օրվա ընթացքում գիշատչի էգը  ոչնչացնում է 30 ձու կամ 25 հասուն տիզ: Ոչնչացնելով վնասատուի հիմնական  գաղութները` հասուն տիզը տեղափոխվում է այլ բույսերի վրա, որտեղ, գտնելով վնասատուի նոր գաղութներ, ձվադրում է և շարունակում իր սննդառությունը:
Նախազգուշական նպատակներով յուրաքանչյուր քառակուսի մետր տարածքի հաշվարկով փաթեթից բաց են թողնում 5-10 միջատ, յուրաքանչյուր 2 շաբաթ կրկնողությամբ՝ մինչև իրավիճակի կայունացումը: Վնասատուի քանակի մեծացման դեպքում յուրաքանչյուր քառակուսի մետր տարածքի հաշվարկով փաթեթից բաց են թողնում 20-50 միջատ:
Գիշատչի զարգացման համար բարենպաստ են 25-30°С ջերմաստիճանային և 70%-ից բարձր օդի հարաբերական խոնավության պայմանները: Հատկապես արդյունավետ է Amblyseius Californicus-ի և Amblyseius Andersoni-ի հետ համալիր կիրառումը: