Մագնեզիումի սուլֆատ

Մագնեզիումի սուլֆատ

“Ագրոտեխ” ընկերությունը ներկայացնում է աշխարհի առաջատար մատակարարներ ֆիննական Yara International և հոլանդական Van Iperen International ընկերությունների արտադրության մագնեզիումի սուլֆատը:

Մագնեզիումի սուլֆատը լուծվում է ամբողջությամբ ու առանց մնացորդների և ունի բարձր մաքրություն:  Այն կիրառելի է ոռոգման բոլոր եղանակներով՝ կաթիլային ոռոգում, տերևային սնուցում և այլն:

Մագնեզիում
Բալանսավորում է կատիոնները. կալիումի բարձր պարունակությունը բույսում կամ հողում  բացասական է ազդում մագնեզիումի հասանելիության վրա, ինչի արդյունքում նվազում է բերքատվությունը և բերքի որակը: Այլ կատիոններ ևս, օրինակ ամոնիումը, կալցիումը, ջրածինը (pH-ի ցածր արժեքով), կարող են նվազեցնել մագնեզիումի հասանելիությունը:

Ֆոտոսինթեզ
Մագնեզիումը քլորոֆիլի պարունակության մեծ մասն է կազմում և կարևորագույն դեր ունի ֆոտոսինթեզի գործընթացում:

Համատեղելիություն
Մագնեզիումի սուլֆատը համատեղելի է այլ ջրալույծ պարարտանյութերի հետ, բացառությամբ կալցիումական պարարտանյութերի:

Բարձր մաքրություն
Մագնեզիումի սուլֆատում քլորիդների, նատրիումի և ծանր մետաղների պարունակությունը հնարավորինս նվազագույնի է հասցրած:

Երբ տերևների ծայրերն ու ջղերի շուրջը դառնում են դեղնավուն կամ պարզապես սևանում են, դա խոսում է մագնեզիումի պակասի մասին, ինչը կարող է բերել մշակաբույսի մահվան: Նման դեպքերում մագնեզիումի սուլֆատը իդեալական է բույսի սնուցման համար: Մագնեզիումի պարունակությունը բարձրացնում է արտադրողականությունը, նպաստում կարևոր էլեմենտների կուտակմանը` կանաչ զանգվածում: Այն շատ լավ համադրվում է այլ տեսակի պարարտանյութերի՝ հատկապես ազոտական տարատեսակների հետ: Հեշտությամբ ներծծվում է արմատային համակարգի մեջ և ապա ներթափանցում բույսերի համապատասխան բջիջներ՝ կարգավորելով դրանց քիմիական բաղադրությունը:
Մագնեզիումի սուլֆատը կանխարգելում է օքսիդացման պրոցեսները, ավելացնում ասկորբինաթթվի և շաքարի պարունակությունը: Մագնեզիումի սուլֆատը ներգրավված է օսլայի և շաքարի ձևավորման գործընթացներում: Ճիշտ ժամանակին մագնեզիումի սուլֆատով պարարտացումը նպաստում է պտուղների համի բարելավմանը:

Պարկեր` 25 կգ