Մագնեզիումի նիտրատ

Մագնեզիումի նիտրատ

“Ագրոտեխ” ընկերությունը ներկայացնում է աշխարհի առաջատար մատակարարներ ֆիննական Yara International և հոլանդական Van Iperen International ընկերությունների արտադրության մագնեզիումի նիտրատը:

Մագնեզիումի նիտրատը խորհուրդ է տրվում կիրառել վաղ գարնանը՝ մինչ պտղի ձևավորվելը: Մագնեզիումի բարձր պարունակությունը նպաստում է քլորոֆիլի արտադրությանը, իսկ ազոտի պարունակությունը բարելավում է բույսի կողմից մագնեզիումի կլանումը: Պարարտանյութը բարելավում է նաև տերևների գույնը:

Մագնեզիումի նիտրատը լուծվում է ամբողջությամբ ու առանց մնացորդների և ունի բարձր մաքրություն:  Այն կիրառելի է ոռոգման բոլոր եղանակներով՝ կաթիլային ոռոգում, տերևային սնուցում և այլն:

Նիտրատային ազոտը

  • Ամբողջությամբ հասանելի է բույսի համար, ինչը նպաստում բույսի արագ և բնականոն աճին
  • Ազոտի անփոխարինելի աղբյուր է բարձրարժեք մշակաբույսերի համար
  • Բարելավում է բույսի կողմից կալիումի, կալցիումի և մագնեզիումի կատիոնների կլանումը:

 Մագնեզիում
Բալանսավորում է կատիոնները. կալիումի բարձր պարունակությունը բույսում կամ հողում  բացասական է ազդում մագնեզիումի հասանելիության վրա, ինչի արդյունքում նվազում է բերքատվությունը և բերքի որակը: Այլ կատիոններ ևս, օրինակ ամոնիումը, կալցիումը, ջրածինը (pH-ի ցածր արժեքով), կարող են նվազեցնել մագնեզիումի հասանելիությունը:

Ֆոտոսինթեզ
Մագնեզիումը քլորոֆիլի պարունակության մեծ մասն է կազմում և կարևորագույն դեր ունի ֆոտոսինթեզի գործընթացում:

Չի պարունակում ամոնիում
Մագնեզիումի նիտրատը չի պարունակում ամոնիում, հետևաբար կիրառելի է հիդրոպոնիկ եղնակով մշակության դեպքում:

Համատեղելիություն
Մագնեզիումի նիտրատը համատեղելի է այլ ջրալույծ պարարտանյութերի հետ:

Բարձր մաքրություն
Մագնեզիումի նիտրատում քլորիդների, նատրիումի և ծանր մետաղների պարունակությունը հնարավորինս նվազագույնի է հասցրած:

Մագնեզիումի նիտրատը պարունակում է բույսերի համար անհրաժեշտ մագնեզիում և նիտրատի տեսքով ազոտ, որոնք խթանում են բույսերի ֆոտոսինթեզին: Այս պարարտանյութի կիրառումը բավարար մագնեզիումով է ապահովում բույսերին՝ աճի ողջ ընթացքում: Այն բավականին կարևոր դեր ունի, քանի որ մագնեզիումն ակտիվացնում է մի շարք ֆերմենտների գործունեությունը, որոնք մասնակցում են ածխաջրերի, սպիտակուցների, օրգանական թթուների, ճարպերի ձևավորմանն ու վերափոխմանը, արագացնում է հացահատիկային մշակաբույսերի սերմերի հասունացումը, նպաստում է բերքի որակի բարձրացմանը, բույսերում ճարպերի և ածխաջրերի բավարար պարունակությանը:
Այսպիսով, մագնեզիումի նիտրատն անհրաժեշտ է բույսերի արագ աճի ապահովման համար: Մագնեզիումի բարձր պահանջ ունեն այնպիսի մշակաբույսեր, ինչպիսիք են բազուկը, ծխախոտը, հացահատիկային մշակաբույսերը, լոբազգիները, բանջարեղենային մշակաբույսերը (վարունգ, կարտոֆիլ, լոլիկ, կաղամբ): Մագնեզիումի բացակայության հանդեպ զգայուն են նաև կանեփը, կորեկը, եգիպտացորենը:

Պարկեր` 25 կգ