Երկաթի խելատ DTPA 6%

Երկաթի խելատ Oligo Iron DTPA 6% 

Van Iperen Oligo Iron-DTPA 6%-ը մաքուր, երկաթի բարձր խտությամբ հեղուկ պարարտանյութ է և չի պարունակում նատրիում: Iron DTPA-ը խորհուրդ է տրվում կիրառել հիդրոպոնիկ մշակության դեպքում: Պարարտանյութն իրենից ներկայացնում է կայուն, կիսաթափանցիկ, բարձր խտությամբ լուծույթ, որը կարելի է կիրառել բույսի աճի տարբեր ֆենոլոգիական փուլերում: Երկաթի բարձր պարունակությունը նպաստում է քլորոֆիլի արտադրությանը:

  • Նպաստում է տերևային զանգվածի աճին, կանխարգելում է քլորոզը
  • Երկաթը 100% խելատացված է և ամբողջությամբ հասանելի է ﬕնչև pH-ի 7 արժեքը
  • Կիրառվում է հիդրոպոնիկ եղանակով մշակության դեպքում

Ավելի մանրամասն կարդացեք այստեղ: