Ֆոսֆորական թթու

Ֆոսֆորական թթու

Ֆոսֆորը բույսերի համար կենսականորեն անհրաժեշտ երեք տարրերից մեկն է: Հանդիսանալով էներգիայի աղբյուր` այն վերահսկում և կարգավորում է մշտական նյութափոխանակության գործընթացները: Բույսերը ֆոսֆորի պահանջ ունեն իրենց կյանքի հենց առաջնային փուլից, երբ ձևավորվում են արմատները: Ֆոսֆորական պարարտանյութերը ոչ միայն նպաստում են բերքի քանակի բարձրացմանը, այլև բարելավում որակը (շաքարի պարունակությունը ճակնդեղում, օսլայինը՝ կարտոֆիլում և այլն): Ֆոսֆորական թթվի հաշվին մեծանում է բույսերի դիմացկունությունը ցրտի և երաշտի նկատմամբ: Ֆոսֆորական թթուն լայնորեն կիրառվում է նաև բույսերի համար պատրաստվող սննդարար լուծույթի թթվայնության կարգավորման համար:

Տարաներ՝ 200լ/ 316 կգ
15լ/ 25 կգ