Ֆերոմոնային թակարդներ

Ֆերոմոնային թակարդներ

Ֆերոմոնային թակարդները թույլ են տալիս ղեկավարել վնասակար միջատներին` չվնասելով մյուս օրգանիզմերին և շրջակա միջավայրին: Ֆերոմոնային թակարդները որսում են թիրախային տեսակներին, նույնիսկ եթե նրանց պոպուլացիաների քանակությունը ցածր է: Ֆերոմոնային թակարդները կարող են օգտագործվել գյուղատնտեսության գրեթե բոլոր ոլորտներում՝ բանջարային և դեկորատիվ մշակաբույսեր, պտղաբուծություն (արդյունաբերական այգիներ), խաղողագործություն (արդյունաբերական խաղողի այգիներ), անտառային տնտեսություն և այլն:
Ֆերոմոնային պատիճները պարունակում են սինթետիկ և բիոլոգիական գրավիչ նյութեր, յուրահատուկ են տարբեր տիպի վնասատուների համար: Հասանելի են մոտ 50 տեսակի տնտեսապես վնասակար վնասատուների ֆերամոնային պատիճներ:

Թակարդները տեղադրում են արևի ճառագայթներից հեռու վայրում: Մինչ թիթեռների թռիչքը՝ թակարդները ստուգվում են ամեն օր, իսկ թիթեռի բռնման պահից՝ շաբաթը մեկ: Մասսայական թռիչքի սահմանը նշում են հետևյալ ձևով. մինչ սկզբնական մասսայական թռիչքը նշում են թակարդներում թիթեռների քանակի կտրուկ ավելացման օրը, այսինքն` երբ 2-3 հաշվարկներում թակարդն ընկածների քանակը եղել է ոչ պակաս, քան մասսայական թռիչքի վերջում: Թակարդները տարածում են պատահական սկզբունքով՝ հաշվարկելով 5-20 բռնում 1 հա տարածությունում՝ մեկը մյուսից 50մ հեռավորության վրա: Ճշգրիտ տվյալներ ստանալու համար պետք է կրկնել ոչ պակաս, քան 5 անգամ: