Ռեդուֆլեքս

Ռեդուֆլեքս

ՌեդուՖլեքսը ֆոտո-ընտրովի ծածկույթ է, որի շնորհիվ համեմատաբար ավելի շատ կարմիր լույս է ներթափանցում ջերմատան ներս, քան կապույտ ճառագայթներ, ինչը դրական է ազդում վարդերի աճի և արտադրողականության վրա: Բացի այդ, այս ծածկույթը բարձր արդյունավետությամբ արտացոլում է բույսերի համար վնասակար ինֆրակարմիր ճառագայթումը` խոչընդոտելով դրա մուտքը ջերմատան ներքին միջավայր:
ՌեդուՖլեքսը բարելավում է ֆոտոսինթեզը բույսերի համար օպտիմալ պայմանների ապահովման միջոցով, նպաստում է ջերմատանը բույսերի և օդի ջերմաստիճանի նվազմանը՝ բարձր էներգիայով օժտված կապույտ լույսի և ինֆրակարմիր ճառագայթների անդրադարձման շնորհիվ:

Ռեդուֆլեքսի առավելությունները
• բույսերում և կոկոններում բարձր ջերմաստիճաննի բարձրացման կանխարգելում՝ բարձր էներգիայով օժտված կապույտ լույսի անդրադարձման շնորհիվ
• ջերմատան ներսում ջերմաստիճանի նվազում ինֆրակարմիր ճառագայթների արտացոլման բարձր մակարդակի շնորհիվ
• արտադրողականության խթանում՝ կարմիր լույսի ավելի բարձր մակարդակի շնորհիվ
• բարձր դիմացկունություն
• հարմար է ապակու, ակրիլատների, պոլիկարբոնատների և պոլիմերային թաղանթների համար