Optifos Liquid

Օպտիֆոս հեղուկ

Van Iperen Optifos Liquid-ը բարձր կոնցենտրացիայով ֆոսֆորական պարարտանյութ է, որում ֆոսֆատը հասանելի է տարբեր պոլիֆոսֆատների խառնուրդով (օրթո-ֆոսֆատների շղթաներ): Այս պարարտանյութը մաքուր, թափանցիկ, կայուն լուծույթ է, որը խորհուրդ է տրվում կիրառել բույսի աճի ողջ սեզոնի ընթացքում՝ հատկապես ինտենսիվ աճի փուլերում, և երբ ոռոգման ջրի pH-ի արժեքը բարձրանալու ﬕտում ունի:

Հատուկ պոլիֆոսֆատների բարձր մակարդակը բարձրացնում է բույսին հասանելի ֆոսֆատի քանակը և կանխում է կաթիլային համակարգի անօրգանական աղտոտումը, հետևաբար նաև կաթոցիկներում խցանուﬓերը:

Արտադրված է Վան իպերեն ընկերության սեփական գործարանում՝ Euroliquids-ում:

  • Ոռոգման համակարգը մաքուր է պահում անօրգանական աղտոտուﬕց
  • Բարելավում է արմատների և շիվերի աճը
  • Հեշտ կիրառելի է
  • Կիրառելի է ջերմատներում՝ կաթիլային ոռոգման տարբերակով
  • Արտադրված է Նիդերլանդներում

Առանձնահատկություններին և ծախսի նորմային կարող եք ծանոթանալ այստեղ ...