Ֆան
Սանիտարատեխնիկական շինությունների և սարքավորումների համար թթվային լվացող-ախտահանիչ միջոց
Արդյունավետ է լայն սպեկտրի միկրոօրգանիզմների` Gram+ և Gram- բակտերիաների, այդ թվում` տուբերկուլյոզի միկոբակտերիաների, վիրուսների, այդ թվում՝ HIV, հեպատիտ B վիրուսի, ռոտավիրուսի, ինչպես նաև Candida դասի պաթոգեն սնկերի դեմ պայքարում:
Հեռացնում է հանքային և օրգանական աղտոտվածությունները:
Փայլ է հաղորդում կերամիկայից, ալյումինից և չժանգոտվող պողպատից պատրաստված իրերին:
Բազմակի օգտագործումը խթանում է սև մետաղներից պատրաստված իրերի կորոզիայի նկատմամբ կայունությունը` խոնավ շինություններում:
Կիրառման ոլորտ
Օգտագործվում է սանիտարատեխնիկական սարքավորումների և հիգիենայի պարագաների, զուգարանների և լոգասենյակների, հանրային և վարչական շենքերի, տրանսպորտի, սպորտային, առողջարանային, հանգստի և կրթական հաստատությունների, հասարակական սննդի և առևտրի օբյեկտների, արդյունաբերական ձեռնարկությունների տարածքների մաքրման և ախտահանման համար:
Ակտիվ բաղադրիչ.
Դիդեցիլ դեմեթիլ ամոնիումի քլորիդ -3,3%:
Ապրանքային տեսք և փաթեթավորում.
Ծղոտե-դեղին թափանցիկ հեղուկ, 1լ և 5լ տարաներով:
Ապրանքի օգտագործման ժամանակ պահպանել անվտանգության և հիգիենայի կանոնները:
Կիրառման առանձնահատկություններին կարող եք ծանոթանալ այստեղ ...