Փոշոտող իշամեղուներ

Փոշոտող իշամեղուներ

Մշակաբույսերի փոշոտման ավանդական եղանակներին բուսաբուծական արտադրանքի ժամանակակից արտադրությունում փոխարինում են փոշոտող իշամեղուները:
Իշամեղուները համարվում են ակտիվ փոշոտողներ՝ բույսերի բազմաթիվ տեսակների համար: Օգտագործվում են բանջարաբոստանային, հատապտղային մշակաբույսերի փոշոտման համար՝ փակ և բաց գրունտի պայմաններում (լոլիկ, սմբուկ, պղպեղ, վարունգ, ելակ և այլն): Իշամեղուները կարող են ապահովել 5- 25%, իսկ որոշ դեպքերում մինչև 40% բերքատվության աճ, պտուղների տեսքի և համի բարելավում, պահունակության բարձրացում:
Կախված մշակվող մշակաբույսի տեսակից՝ տարածքի 1հա-ի հաշվարկով դրվում է 5-10 փեթակ: Սկզբում դնում են 3 փեթակ, որից հետո ծաղիկների քանակի մեծացման հետ ավելացնում: Սովորաբար մեկ շաբաթից տեղադրում են 1 փեթակ, այնուհետև՝ ավելացնում 2 փեթակ՝ կախված քանակից: Օգտագործման ժամկետը կազմում է 7-10 շաբաթ: Իշամեղուների արդյունավետությունը կախված է սննդի և անհատների քանակից: 8 շաբաթից հետո կատարում են փեթակների փոխարինում: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել ջերմոցի տարածքում փեթակների ճիշտ տեղաբաշխմանը: Ջերմոցում փեթակները պետք է տեղադրված լինեն հողից 1-1.5 մ բարձրության վրա այնպես, որ չստանան մեխանիկական վնասվածքներ և չվնասվեն արևի ուղիղ ճառագայթներից և ջրի ազդեցությունից: Անհրաժեշտ է պաշտպանել փեթակները մրջյուններից: Փեթակները տեղադրելուց հետո, անհրաժեշտ է 2-3 ժամ թողնել, որպեսզի մեղուները հանգստանան, որից հետո բացել փականները: Թունաքիմիկատներ օգտագործելու դեպքում մեղուներին մեկ կամ մի քանի օրով անհրաժեշտ է տեղափոխել: