Բազմաֆունկցիոնալ չափիչ սարքեր
Soeks Ecovisor F4 սարքը միաժամանակ 4 ֆունկցիա ներառող փոքր «լաբորատորիա» է: Ecovisor F4-ի ժամանակակից և կատարելագործված տեխնոլոգիաներն ապահովում են բարձր արդյունավետություն, հեշտ ու հետաքրքիր աշխատանք և ճշգրիտ արդյունքներ:
Ecovisor F4-ը Ձեզ հնարավորություն է տալիս ստուգել Ձեր արտադրանքը (մրգեր, բանջարեղեն) և իրական թվերով տեսնել դրա բարձր որակը:
Նիտրատների պարունակության վերլուծություն
Soeks Ecovisor F4 սարքը հնարավորություն է տալիս արագ և հեշտ չափել նիտրատների քանակությունը մրգերում և բանջարեղենում: Անհրաժեշտ է ընդամենը ցանկից ընտրել միրգը կամ բանջարեղենը, և սարքը թվերով ու գրաֆիկական պատկերներով ցույց կտա՝ արդյոք ամեն ինչ նորմայի սահմաններում է, թե ոչ (ի դեպ, ցանկը ներառում է նույնիսկ ամենաէկզոտիկ մրգերն ու բանջարեղենը):
Ecovisor F4-ը, կատարելագործված տեխնոլոգիաների շնորհիվ, նիտրատների քանակը չափում է մրգի կամ բանջարեղենի մի քանի կետերում միաժամանակ, ինչի շնորհիվ բարձրանում է արդյունքների ճշգրտությունը: Սարքը նաև թույլ է տալիս ստուգել նիտրատների քանակը սառեցված մրգերում և բանջարեղենում:
Ջրի որակի գնահատում
Ջուրը կյանք է տալիս, սակայն միայն այն դեպքում, երբ հենց այն չի հանդիսանում վտանգի աղբյուր: Ecovisor F4-ի օգնությամբ կարող եք որոշել ջրի կոշտությունը պայմանավորող իոնների ընդհանուր պարունակությունը: Թույլատրելի սահմանաչափի գերազանցման դեպքում սարքը զգուշացնում է ջրի հնարավոր վտանգավորության մասին: Արդյունքում, Դուք կարող եք ստուգել՝ պիտանի է արդյոք տվյալ ջուրը կիրառման համար, թե ունի հետագա ֆիլտրման կարիք:
Ռադիացիոն ֆոնի մակարդակի գնահատում
Ecovisor F4-ը ներառում է նաև դոզիﬔտր, որի շնորհիվ կարող եք չափել և գնահատել սննդամթերքից, ջրից և այլ առարկաներից ճառագայթման մակարդակը: Սարքի գործարկումից հետո այն անընդﬔջ ստուգում է ռադիացիոն ճառագայթումը և գրանցում կուտակված դոզայի չափը: Եթե վերջինս սահմանվածից բարձր է, Ecovisor-ն անպայման ահազանգում է վտանգի մասին:
Էլեկտրամագնիսական դաշտերի բացահայտում
Մենք շրջապատված ենք էլեկտրական սարքերով և մշտապես գտնվում ենք վերջիներիս էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցության տակ: Էլեկտրական սարքերի կուտակումը տանը և աշխատասենյակում ակտիվ էլեկտրամագնիսական դաշտ է առաջացնում, ինչը բացասական ազդեցություն ունի մարդու առողջության վրա:
Ecovisor F4-ի օգնությամբ կարող եք հեշտությամբ չափել կենցաղային տեխնիկայի, համակարգչի և ցանկացած այլ էլեկտրական սարքերի շուրջ ստեղծված էլեկտրամագնիսական դաշտի հզորությունը և համապատասխան միջոցառումներ ձեռնարկել:
Մենք առաջարկում ենք նաև Ecovisor F2 սարքը, որն իր մեջ ներառում է նիտրատների պարունակության վերլուծության և ջրի որակի գնահատման ֆունկցիաները: