COMBI 5000- չափման ժամանակակից մեթոդ

COMBI 5000- չափման ժամանակակից մեթոդ

COMBI 5000-ը «շարժական լաբորատորիա» է, որը ներառում է բույսերի սնուցման կարգավիճակը ճշգրիտ և արագ որոշելու համար անհրաժեշտ կարևորագույն ֆունկցիաները: Արդեն կարելի է ընդամենը մեկ գործիքով չափել լուծույթների, հողի և սուբստրատների pH արժեքը, էլեկտրահաղորդականությունը (EC), ջերմաստիճանը,  խոնավությունը և աղերի ակտիվությունը (AM):  Այս սարքը հագեցած է ժամանակակից միկրոպրոցեսորային տեխնոլոգիաներով և ունի ավտոմատ սենսորային ճանաչման համակարգ: Սենսորի կցումից հետո սարքն ինքնուրույն ճանաչում է այն և անցնում համապատասխան չափման ռեժիմի (EC/pH/AM): Ստուգիչ լուծույթների ավտոմատ ճանաչումը նույնպես զգալիորեն հեշտացնում է չափման գործընթացը:

Կիրառությունը՝

-    էլեկտրահաղորդականության չափում
-    աղերի ակտիվության չափում
-    pH չափում
-    ջերմաստիճանի չափում
-    խոնավության չափում

Տեխնիկական տվյալներ՝

  • կաղապարը՝ ջրակայուն, դիմացկուն
  • լիցքավորումը՝ 9-վոլտանոց մարտկոց, 4000 չափում
  • չափսերը՝ 180 x 85 x 50
  • քաշը՝ 280 գրամ

Էլեկտրահաղորդականության չափում

  • չափման միջակայքը 0 – 200 մՍ
  • ճշտությունը ± 2 %
  • աստիճանավորման համակարգը՝ երկաստիճան
  • զոնդը՝ հատուկ պլատինե սենսորներով

pH չափում

  • չափման միջակայքը 0 – 14 pH
  • ճշտությունը 0.2 pH
  • աստիճանավորման համակարգը՝ երկաստիճան
  • զոնդը՝ հատուկ ապակյա, 3 կերամիկական մեմբրաններով

աղերի ակտիվության չափում

  • չափման միջակայքը՝ 0 – 10 գ/լ
  • ճշտությունը՝ 0.01 գ/լ
  • զոնդը՝ 25 սմ չժանգոտվող երկաթ,երկբևեռ ցուցիչով

ջերմության չափում

  • չափման միջակայքը՝ -20…+80 °C
  • ճշտությունը՝ 0.1 °C
  • սենսորը՝ 100 մմ երկարություն, 6 մմ տրամագիծ

 խոնավության չափում

  • չափման միջակայքը՝ 0 – 95%
  • ճշտությունը՝ 0,1%

Բաղադրիչ մասերը

  • COMBI 5000 չափիչ սարք
  • հատուկ EC զոնդ
  • հատուկ pH զոնդ
  • հատուկ AM զոնդ
  • ջերմաստիճանի և խոնավության ցուցիչ
  • ստուգիչ լուծույթներ 50-ական մլ, 1.41 մՍ և 111.8 մՍ արժեքներով
  • ստուգիչ լուծույթներ 100-ական մլ, pH 4 և pH 7
  • ներարկիչ 250 մլ
  • հողի ծակիչ
  • օգտատերի գրքույկ
  • չափիչ բաժակ
  • բարձրորակ ալյումինե պատյան