5կգ կոկոպիտի հակեր

5կգ կոկոպիտի հակեր

Իր առավելությունների շնորհիվ կոկոպիտը հաջողությամբ փոխարինում է այլ սուբստրատների` տորֆամամուռ, հանքային բամբակ, թեփ և այլն: Այն ամբողջապես օրգանական է և չի աղտոտում շրջակա միջավայրը, կիրառելի է և´ ջերմատնային, և´ բաց դաշտային պայմաններում, ապահովում է լավ օդափոխանակություն, իսկ հողի հետ խառնելու դեպքում կանխում է հողի կարծրացումը և մեծացնում ծակոտկենությունը:
Չորանալուց հետո կոկոպիտին կարելի է հաղորդել ցանկացած ձև: Սեղմված տեսակներից մեկը 5կգ կոկոպիտի հակերն են: Ունեն 25%-ից ցածր ջրատարողունակություն: Ապրանքը հնարավոր է ձեռք բերել լվացված, չլվացված, բուֆերացված վիճակներում:

Քաշը՝ 5կգ +/- 100գ
Չափսերը՝ 28*28*12-15 սմ
Խոնավության պարունակությունը՝ 25%-ից ցածր

Չափսը, փաթեթավորումը, որակը կարող են համապատասխանեցվել պատվիրատուի պահանջներին: