2կգ կոկոպիտի հակեր
Կոկոսի սուբստրատը հիանալի միջավայր է հանդիսանում միրգ-բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների աճեցման համար: Այն էկոլոգիապես մաքուր է, չի ներառում քիմիական հավելումներ, ամբողջապես օրգանական է և չի աղտոտում շրջակա միջավայրը: Սուբստրատի рH-ը (թթվայնությունը) օպտիմալ է շատ բույսերի հիմնական մասի աճի համար, պարունակում է բույսի աճի համար անհրաժեշտ սննդարար տարրեր, դիմացկուն է բակտերիաների, մոլախոտերի, վնասակար սնկերի աճի նկատմամբ և ամբողջապես վնասազերծ է: Կիրառելի է և´ ջերմատնային, և´ բաց դաշտային պայմաններում:
Չորանալուց հետո կոկոպիտին կարելի է հաղորդել ցանկացած ձև: Սեղմված տեսակներից մեկը 5կգ կոկոպիտի հակերն են: Ունեն 25%-ից ցածր ջրատարողունակություն: Ապրանքը հնարավոր է ձեռք բերել լվացված, չլվացված, բուֆերացված վիճակներում:
Քաշը՝ 2 կգ +/- 50 գ
Չափսերը՝ 28 * 28 * 4-5 սմ
Խոնավության պարունակությունը՝ 25%-ից ցածր
Չափսը, փաթեթավորումը, որակը կարող են համապատասխանեցվել պատվիրատուի պահանջներին: