Հնդկեղեգի հենակներ
Հնդկեղեգի հենակները հնդկեղեգի ցողունից պատրաստված ուղիղ և բարակ ձողեր են, շատ թեթև են և ամուր: Դրանք ժամանակի ընթացքում չեն շերտավորվում և դիմացկուն են արևի ճառագայթների նկատմամբ: Դրանք դիմացկուն են ջերմաստիճանի փոփոխությունների նկատմամբ և ջուր չեն կլանում: Հնդկեղեգի հենակներն անփոխարինելի են բանջարեղենի տնկման և աճեցման համար, ինչպես նաև թույլ և երիտասարդ բույսերի ամրացման համար:
Սածիլների տնկման ժամանակ դրանք պետք է ամրացնել հենքի` աճին ճիշտ ուղղություն տալու և երիտասարդ բույսի ցողունը անհրաժեշտ դիրքով պահելու համար: Այդ նպատակի համար առավել հարմար է հնդկեղեգի հենակների կիրառումը: Հասարակ փայտե ձողերը պիտանի չեն, քանի որ փայտը խոնավանում է, կոտրվում է և փտում, ինչը կարող է բերել սածիլների հիվանդութունների: