Կալիումի քլորիդ

Կալիումի քլորիդ

Ճիշտ աճի ու զարգացման համար բույսին անհրաժեշտ է ժամանակին ապահովել սննդարար տարրերով: Դրանցից կարևորագույներից է կալիումը, այն նպաստում է ֆոտոսինթեզի արագացմանը, բջիջներում օքսիդացման պրոցեսների ինտենսիվությանը, նյութափոխանակության կարգավորմանը, ինչպես նաև բարձրացնում է դիմադրողականությունը ախտածին գործոնների նկատմամբ: Կալիումի քլորիդը համարվում է հիմնական և ամենամեծ քանակությամբ արտադրվող կալիումական պարարտանյութը աշխարհում (90%): Այն բավականին հարուստ է կալիումով (մինչեւ 63%): Մշակաբույսերի վրա այդ դրական ազդեցության հետ մեկտեղ, սակայն, պետք է միշտ ընտրել ճիշտ դոզավորում, ժամանակահատված և եղանակ` օգտագործման համար, հատկապես այնպիսի քլորոֆոբ բույսերի դեպքում, ինչպիսիք են օրինակ կարտոֆիլը, ծխախոտը, խաղողը և այլն: Կալիումի պահանջ ունեն հատկապես շաքարային ճակնդեղը, կարտոֆիլը, գարին, արևածաղիկը, հնդկացորենը, կորեկը, որոշ բանջարեղենային մշակաբույսեր և այլն:

Պարկեր` 25 կգ