Պարկեր կոկոսի մանրաթելի հիմքով

Պարկեր կոկոսի մանրաթելի հիմքով

Կոկոսի սուբստրատը կամ, այլ կերպ ասած, կոկոպիտը պատրաստվում է կոկոսի մանրաթելից և հիանալի միջավայր է բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների հիդրոպոնիկ եղանակով արտադրության համար: Այն էկոլոգիապես մաքուր է, չի ներառում քիմիական հավելումներ, պարունակում է բույսի աճի համար անհրաժեշտ սննդարար տարրեր, դիմացկուն է բակտերիաների, մոլախոտերի, վնասակար սնկերի աճի նկատմամբ և ամբողջապես վնասազերծ է: Կոկոսի մանրաթելի հիմքով պարկերը օգտագործվում են տնկիների և երիտասարդ բույսերի աճեցման համար: 100% բիոդեգրադացիայի ենթարկվող նյութ է, ինչը շատ կարևոր է բնապահպանական տեսանկյունից: Հատուկ փոսիկնեի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում աճի սկզբնական փուլում բույսը տեղադրել պարկի մեջ՝ առավելագույնս արդյունավետ միջավայր ստեղծելով հետագա կայուն աճի և զարգացման համար:

Հնարավոր է պատվիրել հետևյալ հարաբերակցություններով՝
30% կոկոսի տաշեղ + 70% կոկոսի թեփ
40% կոկոսի տաշեղ + 60% կոկոսի թեփ
50% կոկոսի տաշեղ + 50% կոկոսի թեփ

Չափսերը՝
երկարությունը՝ 50-120սմ
լայնությունը՝ 10-20սմ,
բարձրությունը՝  8-15սմ (ընդլայնումից հետո)

Խոնավության պարունակությունը՝ 20%-ից ցածր

Չափսը, փաթեթավորումը, որակը կարող են համապատասխանեցվել պատվիրատուի պահանջներին: