Բիտօքսիբացիլին

Բիտօքսիբացիլին

Բիտօքսիբացիլինը (Bitoxybacillin) կենսաբանական պեստիցիդ է (մանրէաբանական միջատասպան միջոց)` նախատեսված գյուղատնտեսական արտադրության համար:

Բիտօքսիբացիլինը կիրառվում է բանջարաբոստանային կուլտուրաների, հատապտուղների, պտղատու ծառերի, հացահատիկային, կերային և դեղաբույսային կուլտուրաների, անտառների և դեկորատիվ ծառերի այնպիսի վնասատուների դեմ պայքարում, ինչպիսիք են կարմիր ոստայնատիզը, կոլորադյան բզեզը (1-3-րդ թրթուրային փուլ), կաղամբի ցեցի թրթուրները, կաղամբի, խնձորի և շաղգամի ցեցը, կաղամբի սպիտակաթիթեռի թրթուրները, շերամի որդը, ալոճենու ցեցը, մարգագետնային թիթեռը և այլն: Բիտօքսիբացիլինը թույլատրվում է կիրառել գյուղատնտեսական և անտառային տնտեսության մեջ և տնամերձ հողամասերում:

Հիմնական առավելությունները

•Արդյունավետ է թեփուկաթևավորների լայն տեսակների, կարմիր ոստայնատզի,  կոլորադյան բզեզի թրթուրների և այլ միջատների դեմ պայքարում:
•Ֆիտոտոքսիկ չէ և չի կուտակվում բույսերի և պտուղների մեջ:
•Երաշխավորում է էկոլոգիապես մաքուր, առողջարար արտադրանք:
•Կարող է կիրառվել բույսի զարգացման ցանկացած փուլում:
•Սպասման/հանգստի շրջանը տևում է 5 օր, որի ընթացքում մինչև բերքատվությունը  բույսերը կարելի է սրսկել:
•Համատեղելի է քիմիական և կենսաբանական պեստիցիդների հետ. կարող է օգտագործվել  խառնուրդով բաքերում:
•Բիտոքսիբացիլինի նկատմամբ վնասատուների դիմադրողականության առաջացման  դեպքում կարող է կիրառվել քիմիական թունաքիմիկատների հետ:
•Ճիշտ նորմայով օգտագործելու դեպքում այն վտանգավոր չէ մարդու, կենդանիների, ձկների, մեղուների և օգտակար միջատների համար: