Ագրոնոմիական խորհրդատվություն
Ագրոտեխ ընկերությունն իր մասնագետների և արտասահմանից հրավիրված փորձագետների միջոցով.
• տրամադրում է ագրոնոմիական խորհրդատվություն ջերմատներում հիդրոպոնիկ եղանակով մշակության համար պարարտանյութերի ընտրության, մշակաբույսի վեգետացիոն շրջանով պայմանավորված սնուցման կազմակերպման, սնուցման լուծույթի պատրաստման, ինչպես նաև վնասատուներից ու հիվանդություններից բույսերի պաշտպանության կազմակերպման վերաբերյալ,
• տրամադրում է խորհրդատվություն իր կողմից մատակարարվող ապրանքների, այդ թվում՝ պարարտանյութերի, սուբստրատների, բույսերի պաշտպանության միջոցների, իշամեղուների, ջերմատան աքսեսուարների և այլ ապրանքների կիրառման վերաբերյալ: