ՄԻՑՑԵ ՇԻՆԴԼԵՐ

Միցցե Շինդլեր

Ծագումը` Գերմանիա:
Պտուղը միջին չափի է, կլորավուն, մուգ կարմիր գույնի: Արտաքինից հիշեցնում է մորու: Պտղամիսը փափուկ է, բաց կարմիր գույնի: Բերքատվությունը միջին է: Ունի հիանալի, մորու համին հիշեցնող համ: Համեմատած այլ սորտերի հետ ունի շուկայական բարձր գին: