Ախտահանիչ գորգիկ

Ախտահանիչ գորգիկ

Ախտահանիչ գորգիկները կիրառվում են որպես ախտահանիչ պատնեշ այն տարածքների համար, որտեղ պարտադիր է սանիտարական նորմերի պահպանումը՝ ջերմատներ, լաբորատորիաներ, ախտորոշիչ և հետազոտական կենտրոններ, սննդի արտադրամասեր, թռչնաբուծական և կենդանաբուծական տնտեսություններ և այլն:

Ախտահանիչ գորգիկները տեղադրվում են տարածքի շեմին կամ դռան առջև, այսպես կոչված՝ «մաքուր գոտում»: Դրանց վրա կանգնելուց հետո կոշիկների ներբանները ներծծվում են ախտահանիչ նյութով, ինչը արգելում է կոշիկների հետ վնասատուների, հիվանդությունների, վարակների ներթափանցումը պահպանվող տարածքներ:

Ախտահանիչ գորգիկները քայլ են դեպի ժամանակակից կենսաբանական պաշտպանություն, պարզ են օգտագործման մեջ, երկարակյաց են և տնտեսապես ձեռնատու: