Պարտատոմսեր

«ԱԳՐՈՏԵԽ» ՍՊԸ դրամային պարտատոմսերի հրապարակային առաջարկ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025թ. նոյեմբերի 26-ի Թիվ N 1/428 Ա որոշմամբ գրանցվել է «ԱԳՐՈՏԵԽ»
ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը:
«ԱԳՐՈՏԵԽ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական տեղաբաշխումն իրականացվելու
է 2025 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2026 թվականի փետրվարի 06-ը ժամը 16:30-ն ընկած
ժամանակահատվածում:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «Կուբ
Ինվեսթ» ՓԲԸ առաքեն կամ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:
Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացումից և պատշաճ կերպով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ առաքումից հետո, սակայն
ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող իրավաբանական
և/կամ ֆիզիկական անձինք պետք է վճարում կատարեն թողարկման նպատակով Էվոկաբանկ ԲԲԸ-ում բացված
1660030016400900 հաշվեհամարին՝ պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականում նշված քանակի
պարտատոմսեր ձեռք բերելու համար:
Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել
հետևյալ https://cubeinvest.am/ կայքից, իսկ թղթային տարբերակները` այցելելով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ Վազգեն
Սարգսյան 10 հասցեով:

Պարտատոմսերի էական պայմանները

ԴԱՍԸ                                                                         Անվանական արժեկտրոնային
ԱՄՏԾ                                                                           AMAGRTB21KT0
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ                                     100,000  ՀՀ դրամ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ                                        600,000,000  ՀՀ դրամ
ՔԱՆԱԿԸ                                                                    6,000 հատ
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ                         36 ամիս
ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ                                17/12/2025
ՄԱՐՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ                                         17/12/2028
ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ      13․00%
ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ
ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ                             3 ամիս պարբերականությամբ
ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ                                                «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ

Ծրագրային ազդագիրը    Կարդալ այստեղ ․․․

Վերջնական պայմանններ   Կարդալ այստեղ ․․․

Գինը տեղաբաշխման ընթացքում   Կարդալ այստեղ ․․․

Հայտ-հանձնարարական ֆիզիկական անձ   Կարդալ այստեղ ․․․

Հայտ-հանձնարարական իրավաբանական անձ   Կարդալ այստեղ ․․․