ՍԱՆԻՖԵՔՏ
Ախտահանիչ, լվացող միջոց և հոտազերծիչ
Ունիվերսալ միջոց` մակերեսների միաժամանակյա լվացման և ախտահանման համար
Սանիֆեկտը արդյունավետ միջոց է միկրոօրգանիզմների լայն սպեկտրի. Gram+ և Gram- բակտերիաների, այդ թվում` տուբերկուլյոզի միկոբակտերիաների, վիրուսների, այդ թվում՝ HIV, հեպատիտ B վիրուսի, ռոտավիրուսի, ինչպես նաև պաթոգեն սնկերի (Candida և dermatophyte Trichophyton դասեր) դեմ պայքարում: Չի պարունակում ալդեհիդներ և ֆոսֆատներ: Հարմար է բժշկական գործիքների ախտահանման և նախնական ստերիլիզացման համար:
Կիրառման ոլորտ
Սանիֆեկտը լայն կիրառություն ունի բժշկական, բուսաբուծական և անասնաբուժական ոլորտներում մակերեսների ախտահանման, սարքավորումների մաքրման և ախտահանման համար, կահույքի, սանտեխնիկայի, սպիտակեղենի, հիվանդների խնամքի միջոցների ախտահանման համար, սանիտարական և հիգիենիկ պահանջների հետ կապված գործունեության բոլոր ոլորտներում մակերեսների ախտահանման համար:
Ակտիվ բաղադրիչներ.
- Ալկիլ դիմեթիլ բենզիլ ամոնիումի քլորիդ - 4.5%,
- Ալկիլ դիմեթիլ էթիլ բենզիլ ամոնիումի քլորիդ – 4.5%
Ապրանքային տեսք և փաթեթավորում.
Կապույտ գույնի հեղուկ կոնցենտրատ է՝ 1լ և 5լ տարաներով:
Ապրանքի օգտագործման ժամանակ պահպանել անվտանգության և հիգիենայի կանոնները:
Կիրառման առանձնահատկություններին կարող եք ծանոթանալ այստեղ ...