RAPIQUAT
Մակերեսների, բժշկական գործիքների և սարքավորուﬓերի արագ ախտահանման համար պատրաստի ﬕջոց
Ազդող նյութը՝
Didecyl dimethyl ammonium chloride – 0,45%
N-(3-Aminopropyl) dodecylpropane diamine – 0,25%
Polyhexamethylene biguanide hydrochloride – 0,04%
Կիրառման ոլորտ
- Նախատեսված է բժշկական, այդ թվում վիրաբուժական և ատաﬓաբուժական սարքերի (ներառյալ պտտվող և կողպման մասերով սարքերի, ատաﬓաբուժական չափսանյութերի, ատաﬓատեխնիկական նյութերի, թքածծիչների, հոդափոխանակիչների և այլն, բացառությամբ էնդոսկոպների և դրանց կից բժշկական սարքավորուﬓերի), լաբորատոր և խոհանոցային սպասքի, հաստատություններում մակերեսների, կահույքի, բժշկական սարքերի, սարքավորուﬓերի, ապարատների, երեխաների ինկուբատորների և դրանց կից սարքերի, բակտերալ (ներառյալ տուբերկուլոզ), սնկային (ներառյալ կանդիդոզներ, դերմատոﬕկոզներ), վիրուսային (ներառյալ հեպատիտիներ և ՄԻԱՎ-վարակ) վարակների օջախներում հիվանդների խնամքի ﬕջոցների, բոլոր տեսակի բուժիչ և կանխանգելիչ հաստատությունների (ներառյալ վիրաբուժական և ատաﬓաբուժական բաժինների, ծննդատների, բիո-քիﬕական, իմունաբանական, վիրուսաբանական և մանրէաբանական լաբորատորիաների, դոնորական և արյան փոխներարկման կետերի և այլն), մանկական կենտրոնների ընթացիկ, վերջնական և կանխարգելիչ ախտահանման համար:
Մակերեսների ախտահանում
RAPIQUAT-ը թողարկվում է կիրառման համար պատրաստի ձևով:
Ախտահանման ենթակա մակերեսները նախապես պետք է մաքրել տեսանելի աղտոտուﬕց, որից հետո կիրառել RAPIQUAT՝ այնքան, որ ամբողջությամբ խոնավեցնի ախտահանող տարածքը:
Կիրառման առանձնահատկություններին կարող եք ծանոթանալ այստեղ ...