Մոնոկալիումի ֆոսֆատ

Մոնոկալիումի ֆոսֆատ

“Ագրոտեխ” ընկերությունը ներկայացնում է աշխարհի առաջատար մատակարարների՝ ֆիննական Yara International և հոլանդական Van Iperen International ընկերությունների արտադրության մոնոկալիումի ֆոսֆատ:

 Մոնոկալիումի ֆոսֆատը բարձր մաքրությամբ և ամբողջովին ջրալույծ կալիումական և ֆոսֆորական պարարտանյութ է՝ նախատեսված բոլոր տեսակի մշակաբույսերի համար:
Այս պարարտանյութը ջրում լուծվում է ամբողջությամբ ու առանց մնացորդների և ունի բարձր մաքրություն: Կիրառելի է ոռոգման բոլոր եղանակներով՝ կաթիլային ոռոգում, տերևային սնուցում և այլն:

Մոնոկալիումի ֆոսֆատում ֆոսֆատի բարձր պարունակությունը նպաստում է բջիջների բաժանմանն ու նոր բույսերի հյուսվածքների ձևավորմանը, իսկ կալիումի պարունակությունը դրական ազդեցություն է ունենում բույսի կողմից ֆոսֆատի կլանման վրա:

Չի պարունակում ազոտ
Մոնոկալիումի ֆոսֆատը չի պարունակում ազոտ, հետևաբար պտղատու բույսերի համար այն ֆոսֆորի և կալիումի անփոխարինելի աղբյուր է՝ հատկապես բույսի աճի վերջին փուլերում, երբ ազոտի կիրառումն անհրաժեշտ է վերահսկել: Մոնոկալիումի ֆոսֆատը համատեղելի է ազոտական պարարտանյութերի հետ, ինչպես օրինակ կալցիումի նիտրատի (առանձին բաքերում), կալիումի նիտրատի, ամոնիումի նիտրատի կամ ուռեայի:

Չի պարունակում ամոնիում
Մոնոկալիումի ֆոսֆատը իդեալական է հիդրոպոնիկ եղանակով կիրառության համար, քանի որ չի պարունակում ամոնիում:

Համատեղելիություն
Մոնոկալիումի ֆոսֆատը համատեղելի է այլ ջրալույծ պարարտանյութերի հետ, բացառությամբ կալցիում պարունակող պարարտանյութերի և բարձր կոնցենտրացիայով մագնեզիում պարունակող պարարտանյութերի:

pH բուֆերացում
Մոնոկալիումի ֆոսֆատի պարունակությունում առկա ֆոսֆորը բուֆերացնում է պարարտանյութերի լուծույթը՝ pH-ի արժեքը պահելով կայուն՝ մոտ 4.5: Այս պարարտանյութը բուֆերացնում է նաև քիմիական լուծույթները՝ բարձրացնելով պեստիցիդների արդյունավետությունը:

EC-ի ցածր արժեք
Լուծույթներում մոնոկալիումի ֆոսֆատն ունի EC-ի ցածր արժեք՝ 0.7 mS/cm: Սա նշանակում է, որ պարարտանյութը լիովին անվտանգ է տերևային սնուցման համար, քանի որ տերևային զանգվածը վնասելու հավանականությունը մինիմալ է:

Բարձր մաքրություն
Մոնոկալիումի ֆոսֆատում քլորիդների, նատրիումի և ծանր մետաղների պարունակությունը հնարավորինս նվազագույնի է հասցրած:

Մոնոկալիումի ֆոսֆատը բույսերի համար ֆոսֆորի և կալիումի անփոխարինելի աղբյուր: Օգտագործվում է աճի նախնական փուլում, քանի որ ֆոսֆորի առկայությունը շատ կարևոր է առողջ արմատային համակարգի ձևավորման համար: Մոնոկալիումի ֆոսֆատով սնուցումը բարձացնում է բերքատվությունն ու արտադրողականությունը և բարելավում մրգերի ու բանջարեղենի որակը՝ շնորհիվ շաքարի և վիտամինների մեծ պարունակության: Վաղուց ապացուցված է այս պարարտանյութի արդյունավետությունը բույսերի սնկային հիվանդությունների դեմ պայքարի համար: Մոնոկալիումի ֆոսֆատը ձմռանն ուժեղացնում է բույսերի ցրտադիմացկունությունը և մեծացնում բարեհաջող ձմեռելու հնարավորությունը: Մոնոկալիումի ֆոսֆատը կիրառվում է և՛ արմատային, և՛ արտարմատային սնուցման ժամանակ:

Պարկեր` 25 կգ