Մեդիսեփ

ՄԵԴԻՍԻՓ

Ձեռքերի լվացման համար ախտահանիչ միջոց

Մեդիսիփն արդյունավետ է լայն սպեկտրի միկրոօրգանիզմների` Gram+ և Gram- բակտերիաների, Candida դասի պաթոգեն սնկերի, վիրուսների, այդ թվում՝ HIV, HBV, HCV, գրիպի, դեմ պայքարում:

Անանուխի յուղի և D-panthenol-ի հիմքով քսուքը ունի թերապևտիկ ազդեցություն մաշկի վնասված հատվածների համար, խոնավեցնում և մեղմացնում է մաշկը, տոնուս և ամրություն է տալիս: Կարելի է օրվա ընթացքում բազմիցս կիրառել պատրաստուկը՝ առանց չորացնելու և վնասելու մաշկը:

Չի պարունակում ՄԱՆ-եր, հետևաբար չունի չեզոքացնող հատկություններ:
Չի չորացնում կամ գրգռում մաշկը:

Կիրառման ոլորտ
Նախատեսված է օգտագործելու բժշկական, մանկական և կրթական հաստատություններում, գյուղատնտեսության բնագավառում, սպառողական ծառայություններում, հանրային սննդի, առևտրի, ինչպես նաև ձեռքերի հիգիենայի նկատմամբ խիստ պահանջներ ներկայացնող այլ հաստատություններում ` ձեռքերի հիգիենայի պահպանման համար:

Ակտիվ բաղադրիչներ.
Քառամոնիումային միացություններ՝ բենզիլ-C12-16-ալկիլդիմեթիլ, քլորիդներ-0,4%:

Ապրանքային տեսք և փաթեթավորում.
Անանուխի հոտով կապույտ գույնի թափանցիկ մածուցիկ հեղուկ է: Պատրաստուկը արտադրվում է կիրառման համար հարմարավետ տեսքով՝ 0.5լ և 1լ հեղուկացրով տարաներով:

Ապրանքի օգտագործման ժամանակ պահպանել անվտանգության և հիգիենայի կանոնները:

Կիրառման առանձնահատկություններին կարող եք ծանոթանալ այստեղ ...