EC-մետր
Մի շարք ֆունկցիաներով օժտված գրպանի HI-98311 չափիչը EC / TDS-ի և ջերմաստիճանի չափիչների շուկայում չունի իրեն հավասարը:
Այն պարզ է օգտագործման մեջ, ջրակայուն է և ունի հետևյալ հատկանիշները`
• Էլեկտրահաղորդականության (EC) և լուծված կոշտ նյութերի ընդհանուր քանակի (TDS) չափում
• Ավտոմատ ստուգաչափում և ջերմաստիճանային կոմպենսացիա
• Փոխարինվող էլեկտրոդներ
Հիմնական առանձնահատկությունները`
• Ցածր դիապազոնի չափիչ` մաքուր ջրի և խմելու ջրի նմուշների չափման համար
• Երկտող էկրան` միաժամանակյա ընթերցումների համար
• Երկու կոճականի համակարգի հեշտ օգտագործում
• Անջրաթափանցելիություն
• Ուղղակի կոնտակտի ջերմաստիճանի տվիչ
• Փոխարինվող գրաֆիտե էլեկտրոդ
• Ապահով հեռացվող կափարիչ
Ընկերությունը նախնական պատվերով ներմուծում է նաև առաջատար այլ արտադրողների սարքավորումներ: