AntiCondens
Ջերմատների թաղանթի վրա կոնդենսատի գոյացումը կանխող միջոց
Կաթիլների խտացումը ակրիլային, պոլիկարբոնատային և թաղանթապատ ջերմատների ներսում առաջացնում է մի շարք խնդիրներ: Ընդհանուր առմամբ, կաթիլների խտացումը կարող է հանգեցնել 25% լույսի կորստի: Եվ ավելին, կաթիլների խտացման հետևանքով ջերմատան մշակաբույսերն առավել հաճախ են հիվանդանում սնկային հիվանդություններով, օրինակ՝ մոխրագույն փտումով /բոտրիտիս/: Լուծումն AntiCondens-ն է. այն առաջացնում է ծածկույթ, որը կանխում է կաթիլների ձևավորումը:
AntiCondens-ի առավելություններն են՝
- Կիրառելի է ակրիլային, պոլիկարբոնատային և թաղանթապատ ջերմատների դեպքում
- Կպնում է բոլոր տեսակի թաղաթներին
- Հիմքը ջրային է և անվտանգ է կիրառության համար
- Հեշտ է խառնվում ջրի հետ
- Բավական դիմացկուն է. մեկանգամյա կիրառությունը բավարար է ամբողջ սեզոնի համար
Ինչպես կիրառել
AntiCondens-ն անհրաժեշտ է կիրառել չոր, մաքուր, առանց այլ ծածկույթների մակերեսի վրա: Մեկ հեկտարի համար անհրաժեշտ է պատրաստել 60 լ AntiCondens-ի և 1000 լ մաքուր ջրի խառնուրդ:
AntiCondens-ը պետք է ցրել ջերմատան ներսում՝ ջրհորդանից դեպի ջերմատան գագաթ՝ համոզվելով, որ թաղանթն ամբողջությամբ խոնավացած է: Կիրառելուց հետո պետք է թույլ տալ, որ մակերեսը լիովին չորանա: Չորացման գործընթացը կարելի է արագացնել՝ ջերմատունն ամբողջությամբ օդափոխելով: Եթե AntiCondens-ը կիրառվի համապատասխան ցուցումներին, ապա այն արդյունավետ է սեզոնի ամբողջ ընթացքում:
Նպատակահարմար է AntiCondens-ը կիրառել դատարկ ջերմատանը՝ մինչև բույսերի տնկումը:
Փաթեթավորում
25 լ տարա