AMBLYSEIUS SWIRSKII

AMBLYSEIUS SWIRSKII

Amblyseius Swirskii-ն գիշատիչ տիզ է, հիմնականում օգտագործվում է ծաղկափոշի արտադրող բանջարաբոստանային մշակաբույսերի (վարունգ, քաղցր պղպեղ, սմբուկ) կենսաբանական պաշտպանության, ինչպես նաև ծաղկային կուլտուրաների (վարդ, հերբերա) կոմպլեքս պաշտպանության նպատակով:

Մարմնագույն երանգի է, 1մմ երկարությամբ: Էնտոմոֆագի հիմնական սնունդը համարվում է սպիտակաթևիկի ձվերը և թրթուրները: Մեկ օրվա ընքացքում կարող է ոչնչացնել 15-20 ձու կամ 10-15 թրթուր: Այլընտրանքային սննդի աղբյուրը համարվում են երիտասարդ տրիպսի թրթուրները, մի շարք փոքր միջատներ և փոշեհատիկը: Նախազգուշական նպատակներով փաթեթից բաց են թողնում յուրաքանչյուր քառակուսի մետր տարածքի հաշվարկով՝ 25-30 միջատ: Վնասատուի բարձր ակտիվության դեպքում բաց են թողնում  քառակուսի մետր տարածքի հաշվարկով 50-100 միջատ: Կարելի է օգտագործել ամառային ամիսների ընթացքում: Օպտիմալ պայմաններն են՝ 25-28˚С ջերմաստիճանային և 60% օդի հարաբերական խոնավության պայմանները: