AMBLYSEIUS CUCUMERIS

AMBLYSEIUS CUCUMERIS

Amblyseius cucumeris-ը մինչև 1մմ երկարությամբ մարմնագույն գիշատիչ տիզ է: Գիշատիչը հիմնականում օգտագործվում է դեկորատիվ ծաղիկների (հերբերա, քրիզանթեմ, վարդ և այլն) և  բանջարաբոստանային մշակաբույսերի (քաղցր պղպեղ, վարունգ, սմբուկ) վնասատու տրիպսների դեմ պայքարում, սակայն կիրառվում է նաև որպես Tarsonemidae ընտանիքի տզերի դեմ պայքարի միջոց: Միջատը սնվում է նաև ոստայնատզով:

Կյանքի ընթացքում էգ գիշատիչը կարող է դնել 35 ձու, ձվադրում է տերևի հակառակ երեսին՝ ջղերի մոտ: Հասուն Amblyseius cucumeris-ը ապրում է 3 շաբաթ, սնվում է տրիպսներով, տզերով ու դրանց ձվերով:

Միջատները տեղադրվում են դրանց տարածումը կառավարող թղթե ջրակայուն փաթեթներով (Controlled Release System (CRS)), որոնք պարունակում են հատուկ սննդային միջավայր (թեփ, վերմիկուլիտ): Յուրաքանչյուր տուփում առկա է 500 կամ 1000 տարբեր հասակի գիշատիչ: Տուփը ունի հատուկ անցք` գիշատչի դուրս գալու համար: Առանձնյակները փաթեթից դուրս են գալիս աստիճանաբար, ինչը ապահովում է գիշատչի  մշտական ներկայությունը մշակաբույսերի վրա՝ փաթեթի շահագործման ամբողջ ընթացքում (4-6 շաբաթ կախված պայմաններից):

Գիշատիչը օգտագործվում է կանխարգելման նպատակով և արդեն վարակված մշակաբույսերի վնասատուների դեմ պայքարի համար: Վնասատուների բարձր ակտիվության դեպքում յուրաքանչյուր քառակուսի մետր տարածքի հաշվարկով փաթեթից բաց են թողնվում 25-100 միջատ յուրաքանչյուր 2 շաբաթը մեկ` մինչև իրավիճակի կայունացումը:

Միջատները խորհուրդ չի տրվում օգտագործել ցածր ջերմաստիճանային (մինչև 10˚С) և չոր պայմաններում (հարաբերական խոնավությունը մինչև 50%): Օպտիմալ պայմաններն են՝ 20-25˚С  ջերմաստիճանային և 65-75 %հարաբերական խոնավության պայմանները: