AMBLYSEIUS CALIFORNICUS

AMBLYSEIUS CALIFORNICUS

Amblyseius Californicus-ը գիշատիչ տիզ է, կիրառվում է տարբեր բանջարաբոստանային կուլտուրաների, պտղատու ծառատեսակների և դեկորատիվ մշակաբույսերի վնասատու տզերի՝ ոստայնատզի, կարմիր ոստայնատզի, ցիկլամենային տզի և բուսակեր այլ տզերի դեմ պայքարի համար:
Գիշատչի հասուն առանձնյակները կիսաթափանցիկ, բաց նարնջագույն կամ վարդագույն են, նրանց կյանքի միջին տևողությունը 20 օր է: Մեկ օրվա ընթացքում 26°С-ի ջերմաստիճանային պայմաններում մեկ անհատը ոչնչացնում է վնասատուի միջինը 11.6 ձու և թրթուր: Գիշատչի էգը ունի օվալաձև, մինչև 0,1մմ երկարությամբ մարմին, օրվա մեջ դնում է 2-4 ձու, իր կյանքի ընթացքում կարող է ոչնչացնել 150 հատ տիզ:
Կանխարգելման նպատակով 1 քառակուսի մետր տարածքի հաշվարկով փաթեթից բաց է թողնվում 5-10 անհատ, յուրաքանչյուր 2-3 շաբաթը մեկ: Վնասատուի բարձր ակտիվության դեպքում 1 քառակուսի մետր տարածքի հաշվարկով բաց է թողնվում 15-30 անհատ, անհրաժեշտության դեպքում բաց թողնումը կրկնում են:
Միջատը հատկապես ակտիվ է 8-35°С ջերմաստիճանային և 40-80 % օդի հարաբերական խոնավության պայմաններում: Կիրառվում է նաև բաց գրունտի պայմաններում: Կայուն է սինթետիկ պեստիցիդների (տզասպան, միջատասպան) նկատմամբ:
Բարձր արդյունավետություն է ցուցաբերում Phytoseiulus Persimilis-ի հետ համատեղ օգտագործման դեպքում: