AMBLYSEIUS ANDERSONI

Amblyseius Andersoni

Amblyseius Andersoni-ն մարմնագույն գունավորմամբ, մինչև 1մմ երկարություն ունեցող գիշատիչ տիզ է: Այն կիրառվում է պտուղ-հատապտղային, դեկորատիվ և ծաղկային կուլտուրաների տարբեր տեսակի բուսակեր տզերի, այդ թվում՝ կարմիր ոստայնատզի, պտղատուների կարմիր տզի դեմ պայքարելու համար:
Էգը կյանքի ընթացքում դնում է 35 ձու, ձվադրում է տերևի հակառակ երեսին ջղերի մոտ: Հասուն միջատի կյանքի տևողությունը շուրջ 3 շաբաթ է: Գիշատչի համար որպես այլընտրանքային սննդի աղբյուր են ծառայում տրիպսների թրթուրները, ծաղկի փոշին, վնասատուների շաքարային արտազատուկները, սնկերը: Քիչ և միջին վարակվածության դեպքում 1 քառակուսի մետր տարածքի հաշվարկով փաթեթից բաց է թողնվում 0.25-1 անհատ: Առավել վարակված տարածքներում բաց թողնվող անհատների քանակները կրկնապատկում են: