Մանգանի սուլֆատ
Մանգանը բույսի աճի և բազմացման համար անհրաժեշտ 17 տարրերից մեկն է: Այն բույսին անհրաժեշտ է շատ փոքր քանակներով, բայց ինչպես և մյուս միկրոտարրերը, մանգանը բույսի աճի համար նույնքան պարտադիր է, որքան հիմնական տարրերը: Մանգանի պակասն առաջ է բերում քլորոզ: Քլորոզի դեպքում տերևներն ամբողջությամբ դեղնում են և կանաչ են մնում միայն ջղերը, դրա հետ մեկտեղ դանդաղում է բույսերի աճը և ուշանում ծաղկումը: Մագանը բավականին բարձրացնում է մշակաբույսերի դիմացկունությունը տարբեր տեսակի հիվանդությունների նկատմամբ (լոլիկի մոտ գորշ բծավորություն, ցորենի մոտ ֆուզարիոզ և տերևային գորշ ժանգ), ինչպես նաև երկարացնում գյուղատնտեսական արտադրանքի պահպանման ժամկետները:
Պարկեր ` 25 կգ