Միզանյութ UREA
Միզանյութն ազոտի բարձր պարունակությամբ հանքային պարարտանյութ է: Այն պարունակում է 46.2% ամոնիակային ազոտ, ինչի շնորհիվ հեշտությամբ է կլանվում արմատների և տերևների կողմից: Բույսերը միզանյութով սնուցելուց արդեն 48 ժամ հետո բույսերի սպիտակուցներում բարձրանում է ազոտի մակարդակը: Վաղ գարնանը բույսերի ցողումը միզանյութի լուծույթով դանդաղեցնում է ծաղկումը՝ դրանով իջեցնելով ծաղիկների թափվելու հավանականությունը գարնանային ցրտահարման հետևանքով: Միզանյութի լուծույթը օգնում է պայքարել այգիների և բանջարանոցների վնասատուների և հիվանդությունների հետ: Միզանյութով սնուցումը հնարավորություն է տալիս բարձրացնել մշակաբույսերի բերքատվությունը: Միզանյութը սպիտակ բյուրեղային փոշի է, հեշտ է լուծվում ջրում: Օգտագործվում է ինչպես առանձին, այնպես էլ այլ տարրերի հետ՝ սննդարար լուծույթ պատրաստելիս:
Պարկեր` 25 կգ