Թեփի խառնուրդով կոկոպիտի դիսկեր
Կոկոպիտը էկոլոգիապես մաքուր և օգտագործման մեջ բավականին դյուրին սուբստրատ է: Այն ամբողջապես օրգանական է և չի աղտոտում շրջակա միջավայրը, ունի ջրի պահպանման գերազանց հատկություն (պահպանում է իր քաշից յոթ անգամ ավել խոնավություն): Ապահովում է մշակաբույսերի երկարակեցությունը, հիվանդությունների նկատմամբ կայունությունը, ջերմաստիճանային տատանումներին հարմարվողականությունը, պտղի գերազանց համն ու հյութեղությունը:
Կոկոսի թեփի ու տաշեղների խառնուրդով կոկոպիտի դիսկերը նախատեսված են ծաղկամանային բույսերի աճեցման և արդյունաբերական հիդրոպոնիկայի համար:
Տրամագիծը՝ 4 սմ / 6սմ/ 7սմ…. մինչև 22սմ
Չափսը, փաթեթավորումը, որակը կարող են համապատասխանեցվել պատվիրատուի պահանջներին: