ՌեդուՍոլ

ՌեդուՍոլ

ՌեդուՍոլը հեղուկ նյութ է, որի համասեռ, կայուն շերտով ծածկում են ջերմատան տանիքը՝ բույսերը արևի ճառագայթումից պաշտպանելու նպատակով: ՌեդուՍոլը կիրառվում է ապակեպատ, թաղանթապատ և պոլիկարբոնատե ջերմատների ստվերարկման համար: ՌեդուՍոլի կարևոր առանձնահատկություններից է դրա հեռացման հեշտությունը: Ստվերարկումը իրականացվում է գարնանը ՌեդուՍոլի բարակ շերտով: Շոգ սեզոնին շերտի հաստությունը կարելի է ավելացնել ՌեդուՍոլի լրացուցիչ քանակ ցողելով:
Լավագույն արդյունք ստանալու համար որոշակի քանակով ջրով նոսրացված ՌեդուՍոլը անհրաժեշտ է հավասարաչափ ցողել ջերմոցի մաքուր և չոր ծածկին:

ՌեդուՍոլի առավելություններն են՝

• բարձր լուսաթափանցելիություն
• ջերմատան ներսում ջերմաստիճանի նվազում՝ ինֆրակարմիր ճառագայթների անդրադարձման բարձր մակարդակի շնորհիվ
• համատարր կլիմա լույսի ցրման հաշվին
• բույսերի համար պակաս սթրես
• մինչև 80% ստվերարկման էֆեկտ (կախված կոնցենտրացիայից)
• սպիտակ գույնի ստվերող շերտ՝ անհրաժեշտ անդրադարձման համար
• կիրառման պարզություն
• կայունություն ցրտի և անձրևների նկատմամբ
• անձրևի ժամանակ լուսաթափանցելիության մեծացում
• լույսի ցրում