Թորնֆրի
Ծագումը՝ ԱՄՆ :
Թուփը կիսականգուն է, 3-4 մ բարձրությամբ, անփուշ: Ողկույզներն առատ են համաչափ պտուղներով` մոտ 20-30: Պտուղները մի փոքր երկարավուն են, խոշոր են` 5-8գր, մինչ լրիվ հասունացումը` թթու: Լրիվ հասունացումից հետո պտուղը փափկում է, այդ պատճառով անհրաժեշտ է ժամանակին կազմակերպել բերքահավաքի աշխատանքները: Դիմացկուն է հիմնական հիվանդությունների և վնասատուների նկատմամբ: