Կալիումի սուլֆատ

Ultrasol® SOP 52 կալիումի սուլֆատ

“Ագրոտեխ” ընկերությունը ներկայացնում է աշխարհի առաջատար մատակարար բելգիական SQM Europe N.V. ընկերության արտադրության կալիումի սուլֆատը:

Ultrasol® SOP 52 կալիումի սուլֆատը ջրում ամբողջությամբ լուծվող կալիումի աղբյուր է: Այն չի պարունակում ազոտ և կիրառելի է հատկապես բույսի աճի վերջին փուլերում: Այս պարարտանյութն ունի թույլ թթվային ռեակցիա, որի շնորհիվ կանխվում է կաթիլային ոռոգման համակարգի կաթոցիկների և ցողիչների խցանումը:

Ultrasol® SOP 52 կալիումի սուլֆատի հիմնական առավելությունները

Բարձր մաքրություն
Ultrasol® SOP 52 կալիումի սուլֆատը չի պարունակում քլորիդներ, նատրիում և ծանր մետաղներ:

Լուծելիություն
Ultrasol® SOP 52 կալիումի սուլֆատը բյուրեղների տեսքով փոշի է, որն ամբողջությամբ և արագորեն լուծվում է ջրում:

Համատեղելիություն
Ultrasol® SOP 52 կալիումի սուլֆատը համատեղելի է բոլոր ջրալույծ պարարտանյութերի հետ՝ բացառությամբ կալցիում պարունակող պարարտանյութերի:

Կիրառում
Այս պարարտանյութն ունի կալիումի բարձր կոնցենտրացիա և չի պարունակում ազոտ ու ֆոսֆոր, ինչն էլ հնարավորություն է տալիս  վեգետացիայի ցանկացած փուլում բույսին տալ անհրաժեշտ քանակությամբ կալիում: Կախված մշակաբույսի պահանջներից՝ Ultrasol® SOP 52 կալիումի սուլֆատը կարելի է խառնել ազոտական և ազոտա-ֆոսֆորական պարարտանյութերի հետ:

PH-ի ցածր արժեք
Ալկալային հողերում Ultrasol® SOP 52 կալիումի սուլֆատը իջեցնում է PH-ի արժեքը հողային լուծույթում (ռիզոսֆերա), ինչը նպաստում է ֆոսֆորի և որոշ միկրոտարրերի փոխակերպմանը՝ բույսին հասանելի ձևի:

Պարարտանյութը պարունակում է ավելի քան 50% կալիում, որը ազոտի և ֆոսֆորի հետ մեկտեղ հանդիսանում է կարևորագույն սննդարար նյութերից մեկը: Կալիումի սուլֆատը նպաստում է պտուղներում շաքարի և վիտամինների պարունակության բարձրացմանը, բարելավում ֆոսֆորի և միկրոտարրերի հասանելիությունը արմատային համակարգին: Շնորհիվ այս պարարտանյութի ավելանում է պտղատու մշակաբույսերի բերքատվությունը, կայունությունը ձմռան ցրտի հանդեպ, ինչպես նաև ուժեղանում է դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների նկատմամբ: Առավել արդյունավետ կալիումը փոխազդում է այն պարարտանյութերի հետ, որոնք պարունակում են ֆոսֆոր ու ազոտ: Կալիումի սուլֆատը կիրառվում է ինչպես նախացանքային, այնպես էլ վեգետատիվ փուլում:

Պարկեր` 25 կգ