PC5 բազմաֆունկցիոնալ սարքը նախատեսված է բոլոր տեսակի հեղուկ լուծույթներում pH, EC, TDS, աղայնության և ջերմաստիճանի չափման համար: Սարքն ունի մեծ, հարմարավետ, երկգույն LCD էկրան՝ ետնալույսով և մի շարք հավելյալ գործառույթներով (ինքնաախտորոշում, նախազգուշացում չափման միջակայքն անցնելու դեպքում և սխալ տրամաչափարկման վերաբերյալ): Բազմաֆունկցիոնալ էլեկտրոդը փոխարկելի է, սարքը կայուն է ջրի և փոշու նկատմամբ:
Սարքը ներառում է տրամաչափարկման լուծույթներ, էլեկտրոդի պահպանման լուծույթ, մարտկոցներ, տուփ:
Տեխնիկական նկարագիր pH EC (եթե տարբեր է)
Չափման միջակայք 0,0-ից 14,0 pH 0,0-ից 20,0 mS/cm
Առավելագույն շեղում 0,01 pH 0,1/1μS/cm 0,01mS/cm կախված միջակայքից
Ճշգրտություն ± 0,01 pH ± 1% ամբողջ միջակայքի համար
- Ջերմաստիճանի ավտոմատ փոխհատուցում (կոմպենսացիա) 0-ից 50 °C
- Տրամաչափարկում (կալիբրավորում) 3 կետով
- Մարտկոցներ - 4 հատ - 1,5 V AA
- Պաշտպանությունը - IP67